• English
  • Հայերեն
Դուբայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Գլխավոր Հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Քաղաքացիություն
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հայկական օր» խորագրով միջոցառում Դուբայի «Global Business Studies» ուսումնական հաստատությունում

19 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 14-ին Դուբայի «Global Business Studies» ուսումնական հաստատությունում տեղի ունեցավ «Հայկական օր» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր տեղի հայ ուսանողների կողմից, հաստատության տնօրեն դոկտոր Մոհամեդ Բամատրաֆի աջակցությամբ և Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հովանու ներքո: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին դոկտոր Ֆադիլա Աբդուլլահ Ալ Մուաինին (ԱՄԷ լրագրողների ասոցիացիայի նախագահ), Այման Մուսաբհան (ԱՄԷ նշանավոր հեռուստահաղորդավար), դոկտոր Մահմուդը և Մոհամեդ Սալեմը (Sohail-ի գործընկեր/Լրագրողների ասոցիացիա), դոկտոր Փարիսա Շահվերդին (ԱՄԷ-ի բիզնեսի զարգացման խորհուրդ G100 կանանց համար), ինչպես նաև կրթօջախի ղեկավար կազմը և ուսանողներ տարբեր երկրներից:

Ուսանողները հյուրերին ներկայացրեցին հայ ժողովրդի պատմությունը և հարուստ մշակութային ժառանգությունը, խոսվեց հայկական ավանդույթների, արվեստի, գրականության, երաժշտության, պարի և սպորտի մասին, հյուրերին մատուցվեցին ավանդական հայկական ուտեստներ:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին Հայաստանը իրենց կրթօջախում և տարածաշրջանի հասարակությանը ներկայացնելու համար, Գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք ուղղված են միմյանց մասին առավելագույնն իմանալուն, ինչպես նաև մարդկային շփումների խորացմանն ու մեր երկրների միջև բարեկամության ամրապնդմանը։

Տարբեր ազգության ուսանողների, ծնողների և կրթօջախի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ այս միջոցառումը միասնության և մշակութային գնահատանքի իսկական վկայությունն էր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

JLT, Cluster C, GoldCrest Executive bldg.,
Office 1902
Հեռ. +97142771244

Դուբայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: