• English
  • Հայերեն
Դուբայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Գլխավոր Հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Քաղաքացիություն
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Շարժայի Խորհրդատվական խորհրդում

28 նոյեմբերի, 2024
Հանդիպում Շարժայի Խորհրդատվական խորհրդում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024 թ. նոյեմբերի 28-ին Դուբայում և Հյուսիսային Էմիրություններում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը հանդիպում ունեցավ Շարժայի Էմիրության Խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Աբդուլլա Բելհայիֆ Ալ Նուայիմիի հետ։

Ողջույնի խոսքում գլխավոր հյուպատոսը բարձր գնահատեց Հայաստանի և Շարժայի միջև ձևավորված բարեկամական ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության խորացման և ընդհանուր շահերի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, ինչպես նաև զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության և ներդրումների ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ուղիները։

Գլխավոր հյուպատոսը ներկայացրեց նաև «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը և հրավիրեց դոկտոր Աբդուլլա Բելհայիֆ Ալ Նուայիմի մասնակցելու երկրորդ համաժողովին:

Հանդիպումն ավարտվեց նիստերի դահլիճ շրջայցով և խորհրդի անդամների հետ ծանոթությունով:

Տեղական մի քանի պարբերականներ նույնպես անդրադարձել են Շարժայի խորհրդատվական խորհրդի նախագահ  Աբդուլլահ Բելհաիֆ Ալ Նուաիմի և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանի  հանդիպմանը։

https://nasnews.ae/?p=57922

https://www.wam.ae/a/b6kls7y

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

JLT, Cluster C, GoldCrest Executive bldg.,
Office 1902
Հեռ. +97142771244

Դուբայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: