• English
  • Հայերեն
Դուբայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Գլխավոր Հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արդյո՞ք Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման պատճառով կան այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում

01 մարտի, 2026
❓Հարց․ Արդյո՞ք Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման պատճառով կան այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
❗️Պատասխան․ Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։
✈️ Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով:
Որոշ դեպքերում ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։ Այս մասով լրացուցիչ հաղորդագրություն տարածվել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից. https://www.facebook.com/share/1FujyDn9RC/?mibextid=wwXIfr:
Հավելենք, որ ներկայումս ԱՄԷ-ում դեսպանությունը օպերտաիվ կապի մեջ է նաև ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
♦️Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում է իրենց գործունեությունը։ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։
Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։


                </div>
                                <div class=
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

JLT, Cluster C, GoldCrest Executive bldg.,
Office 1902
Հեռ. +97142771244

Դուբայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: